Հասարակություն Պատահարներ 

Մահվան ելքով ավտովթար Լոռու մարզում

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի մարտի 29-ին` ժամը 09:30-ի սահմաններում, Լոռու մարզի Փամբակ գյուղում՝ Վանաձորի ճանապարհին, Ռ. Մամաջանյանի կողմից վարվող  «Օպել-աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ճանապարհի աջ կողնակում կայանված «Զիլ» մակնիշի ավտոմեքենային, որի հետեւանքով ստացված մարմնական վնասվածքներից «Օպել-աստրա» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորուհի, 1946 թվականին ծնված Շ.Մամաջանյանը մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն՝ վթարի հանգամանքները պարզելու համար։

Նույն շարքից