Հայկական ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն աշխարհի տասը լավագույն դպրոցների ցանկում առաջին տեղն է զբաղեցրել։
Վարկանիշը կազմել է ֆրանսիական We Demain ամսագիրը։ Ինովացիոն հաստատությունների ցանկում ԹՈՒՄՈ կենտրոնը գերազանցել է այնպիսի հայտնի դպրոցների, ինչպիսիք են AltSchool-ը, Fuji Kindergarten-ը եւ Steve Jobs Schools-ը։
Հիշեցնենք, որ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Երեւանում բացվել է 2011 թ. օգոստոսին։
Ներկայումս կենտրոնը մասնաճյուղեր ունի Դիլիջանում, Գյումրիում եւ Ստեփանակերտում։