Նյու Յորքի առողջապահության դեպարտամենտի «թեժ գծի» աշխատակիցը 20 օրով հեռացվել է աշխատանքից՝ «ռոբոտի ձայնով» խոսելու համար, հայտնում է Associated Press-ը:
Վարչական դատարանի զեկուցման համաձայն՝ աշխատակիցը զանգերին պատասխանել է չափազանց խիստ և մոնոտոն ձայնով, որը կարող էր զրուցակիցների շրջանում կարծիք առաջացնել, թե նրանք մեքենայի հետ են շփվում: Զանգողներից մեկն էլ բողոքել է այդ աշխատակցի հետ խոսելուց հետո, թե ինքը ցանկանում էր «մարդու հետ խոսել»:
Աշխատակիցն իր խոսելաոճը բացատրել է նրանով, որ երբ ինքը խոսում է սովորական ձևով, ապա իր ուժեղ բրուքլինյան խոսվածքի պատճառով ասածը հասկանալ գրեթե հնարավոր չէ: Նրա իրավաբանի կարծիքով՝ առանց վճարման քսան օրով աշխատանքից հեռացնելը չափազանց խիստ պատիժ է: