Գյուղատնտեսություն Հասարակություն Տնտեսություն 

Գյուղնախարարությունը դարձյալ զգուշացնում է սպասվող ցրտահարության մասին

analitik.am

Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել բացասական ջերմաստիճաններ:

ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերեւութաբանության և մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» տվյալներով` ս․թ մարտի 30-ի լույս 31-ի եւ 31 –ի լույս ապրիլի 1-ի գիշերային ժամերին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, առանձին հատվածներում օդում հնարավոր են մինչեւ -2, իսկ հողի մակերեւույթին ` անհամեմատ ավելի ցածր ջերմաստիճաններ։

Այդ կապակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է գյուղացիական տնտեսություններին ցուցաբերել զգոնություն և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ։

Նույն շարքից