Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ Էբոլա համաճարակի բռնկումը Արևմտյան Աֆրիկայում այլևս չի որակվում որպես առողջապահության ոլորտի միջազգային արտակարգ դրություն: Associated Press-ին հղում անելով գրում է Gazeta.ru-ն:
«Տարածման ռիսկը ցածր է և երկրները կարող են արագ արձագանքել նոր արտակարգ իրավիճակի դեպքում»,-ասված է ԱՀԿ-ի հաղորդագրությունում: