Հասարակություն 

Հանրապետության որոշ բնակավայրերում ձյուն է տեղում, կան դժվարանցանելի ճանապարհներ

analitik.am

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
 

Մերկասառույցի հետևանքով դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Ապարան-Սպիտակ, տեղ-տեղ Սիսիան-Գորիս ավտոճանապարհները, Վայք-Սիսիան ավտոճանապարհի Սարավանի հատվածը, Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի հատվածը և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքը:

Այս պահին տեղումներ կան Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում և Սյունիքի մարզում ` թաց ձյան տեսքով:

ՃԱՆՇԻՆ աշխատակիցների կողմից իրականացվում է ավտոճանապարհներ մաքրման և մշտական աշխատանքներ:
ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` ժամը 07.00-ից մինչև 19.00 Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նույն շարքից