Մշակույթ Հասարակություն 

Բնակիչները կմերկանան հանուն արվեստի

Բրիտանական Հալ քաղաքի բնակիչներին խնդրել են մերկանալ հանուն արվեստի: Ամերիկացի լուսանկարիչ Սփենսեր Թունիքը խնդրում է անգլիական Հալ քաղաքի բնակիչներին մասնակցել հուլիսի 9-ին կայանալիք մշակութային խոշոր միջոցառմանը

Միջոցառումը կանցկացվի հուլիսի 9-ին, երբ եղանակը հավանաբար փոքր- ինչ ավելի տաք կլինի Անգլիայի արևելյան ափին: Կատարված լուսանկարները կներկայացվեն 2017 թվականին, երբ Հալը կստանա Մշակույթի բրիտանական քաղաք անունը:

Կազմակերպիչները հույս ունեն, որ «Հալի ծովը» ֆոտոսեսիային մասնակցելու կգան հարյուրավոր մարդիկ:

Ակցիային կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները:

Նույն շարքից