Հասարակություն 

Ռուսաստանում ՀՀ դեսպանատան մեքենան բախվել է ոստիկանության մեքենային

analitik.am

Life News-ը հայտնում է, որ Մոսկվայում խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել ՀՀ դեսպանատան մեքենայի մասնակցությամբ:

 

Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի արևելքում:

 

ՀՀ դեսպանատան Mercedes մեքենան բախվել է Ռուսաստանի ճանապարհային ոստիկանության մեքենային: Մեքենայում եղել է դեսպանի խորհրդական Արա Ավետիսյանը:

 

Տուժածներ չկան, մանրամասները պարզվում են:

Նույն շարքից