Հասարակություն 

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 3-4 աստիճանով

analitik.am

Հանրապետության տարածքում նոյեմբերի 4-ի ցերեկը հյուսիսային և արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ: Նոյեմբերի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-ին, 5-ի գիշերը ամենուրեք կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև 5-ի ցերեկը, 6-8-ին աստիճանաբար կբարձրանա՝ ընդհանուր առմամաբ 6-8 աստիճանով: Քամին հյուսիսարևելյան` 5-10 մ/վրկ արագությամբ:



Երևանում նոյեմբերի 4-ի ցերեկը կդիտվի փոփոխական ամպամածություն, հնարավոր են թույլ տեղումներ, նոյեմբերի 5-ին, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 4-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +6 աստիճան, նոյեմբերի 5-ին` +8, նոյեմբերի 6-ին` +9, նոյեմբերի 7-ին` +11, նոյեմբերի 8-ին` +12 աստիճան: 

Նույն շարքից