Հասարակություն 

Այսօր սոցիալական աշխատողի օրն է

analitik.am
Հայաստանի կառավարությունը 2009թ.-ի հունվարի 22-ի նիստում որոշում էր կայացրել, ըստ որի՝ տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքին համապատասխան՝ ՀՀ-ում նոյեմբերի 4-ը նշվում է որպես սոցիալական աշխատողի օր:
 
Սոցիալական աշխատանքն անցել է երկար ճանապարհ, որի ընթացքում պարզորոշ են դարձել դրա նպատակներն ու խնդիրները: 1988թ.-ի երկրաշարժից հետո աղետյալներին հայրենակիցները ցուցաբերեցին ոչ միայն նյութական, այլև հոգեկան աջակցություն: 
 
Այս վերջինի հիման վրա 2 տարի անց ձևավորվեց սոցիալական աշխատող հասկացությունը: Սկզբնական շրջանում նրանք համարվում էին անհատի հասարակական իրավիճակի բարելավմանը և նրա առջև ծառացած սոցիալական խնդիրների լուծմանն աջակցող գործունեությունն իրականացնողներ:
 
Այժմ սոցիալական աշխատողներ համարվում են այն անձինք, ում գործունեությունն ուղղված է խոցելի խմբերի խնդիրների կարգավորմանը, լուծմանը, նրանց հասարակության մեջ ինտեգրման հնարավորությունների զարգացմանն ու դրանց ընդլայնմանը:

Նույն շարքից