Shamshyan.com_ի փոխանցմամբ, երեկ՝ մարտի 30-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել հերթական օրինախախտ վարորդների վարած 40 տրանսպորտային միջոց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «գաի պլաշչադկա» տեղափոխված ավտոմեքենաներից 31-ի վարորդները մեքենաները վարել են ոչ սթափ (խմած) վիճակում:
Բոլոր օրինախախտ բոլոր վարորդները ՃՈ-ի կողմից ենթարկվելու են վարչական պատասխանատվության՝ տուգանվելով 150-350 հազար դրամի չափով:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում