Հասարակություն 

Ավստրալիայի երկնքում նշմարել են «դրախտի դարպասները»՝ ներսում ծիածանով

 

Ավստրալիայի Ջիփսլենդ լճի շրջանում տեղի բնակիչներին զարմացրել են ծիածանով ամպերը, նման երևույթն իսկապես շատ բացառիկ է, գրում է Обозреватель-ը։

 

Այս յուրահատուկ ամպերը նման են «դրախտի դարպասներին»՝ զարմանալի և տարօրինակ անցք երկնքում։

Ամենատարածված վարկածի համաձայն՝ ամպերի մեջ անցքերը պայմանավորված են սառույցի թափվող բյուրեղներով։ Սառույցի բյուրեղները կարող են ձևավորվել ավելի բարձր ամպերում կամ թռչող ինքնաթիռի արտանետումային գազերում։

 

Եթե օդն ունի համապատասխան ջերմաստիճան և խոնավություն, ապա թափվող բյուրեղները կարող են կլանել ջուրը օդից և աճել։ Որպեսզի դա տեղի ունենա, ջուրը պետք է լինի այնքան սառը, որ սառեցման համար նրան անհրաժեշտ լինի միայն համապատասխան մակերես։ Օդի կողմից խոնավություն կորցնելը մեծացնում է ամպերում ջրի կաթիլների գոլորշիացման արագությունը, և նրանք ցրվում են՝ առաջացնելով անցքեր։

Նույն շարքից