Հայաստան Քաղաքական 

Կառավարությունը հաստատեց ընտրակեղծարարներին տուգանելու փոխարեն միայն ազատազրկելու առաջարկը

Կառավարությունն այսօրվա նիստում դրական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով նա առաջարկում է Քրեական օրենսգրքում փոփոխություն անել և ընտրակեղծարարներին տուգանելու փոխարեն միայն ազատազրկել:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով այդ հարցը պետք է դատարանին վստահել:

«Շատ արհեստական և կոշտ է, սրանով մենք իսպառ վերացնում ենք դատարանի դերակատարումը: Գյուղերում լինում են դեպքեր, երբ ամուսինը կնոջ անձնագրով գալիս է քվերակման, խախտում է կատարում, այո՛, բայց ենթակա՞ է ազատազրկման…»,- նշեց Դավիթ Հարությունյանը:

Վարչապետը ասաց, որ ուսումնասիրել է խնդիրը և գիտի, որ Գերմանիայում և Շվեյցարիայում գործում է և՛ տուգանքը, և՛ ազատազրկումը:

«Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի մենք տանք համաձայնություն, ԱԺ-ն կորոշի: Իրավական առոմով ես էլ եմ համարում, որ ճիշտ չէ»,- նշեց նա:

Նախաձեռնությունը դրական եզրակացություն ստացավ:

Նույն շարքից