ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վաշինգտոնում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկել երկկողմ ու տարածաշրջանային հարցեր:
Կողմերը նաև քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր։ Քերին մտահոգություն է հայտնել շփման գծում և սահմանին բռնությունների դեպքերի առնչությամբ։
«Մենք աշխատում ենք կողմերի հետ՝ համաձայնագրի հասնելու համար, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա»,- ասել է Քերին։