Հասարակություն 

Ռամազոտիի համերգի իրացված տոմսերի վերադարձը հնարավոր կլինի դատական գործընթացի ավարտից հետո

Ռամազոտիի երևանյան համերգի իրացված տոմսերի ետ վերադարձը և դրանց դիմաց դրամական փոխհատուցումը հնարավոր կլինի դատական գործընթացի ավարտից հետո: Նման հայտարարություն է տարածել «Ֆորպոստարտ Պրոդաքշըն» ընկերության Գլխավոր տնօրեն Զառա Մխեյանը:

«Միջոցառման տոմսերի իրացմամբ զբաղվող տոմսարկղերին և գործակալներին խնդրում ենք անհապաղ դադարեցնել միջոցառման տոմսերի վաճառքը: Իսկ միջոցառման տոմսեր արդեն ձեռք բերած անձանց խնդրում ենք պահպանել ձեռք բերված տոմսերը ամբողջական ու անվնաս և պարբերաբար հետևել մեր պաշտոնական կայքի «Նորություններ» բաժնում տեղադրվող հայտարարություններին, որոնց միջոցով կտեղեկացվեք դատական վարույթի ընթացքի, ինչպես նաև՝ տոմսերի ետ վերադարձի ժամկետների և պայմանների մասին: FORPOSTART PRODUCTION-ը հայցում է բոլորի ներողամտությունը ստեղծված իրավիճակի և պատճառված անհարմարությունների կապակցությամբ»,-ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ:

Նույն շարքից