Դիսնեյի ամենաշահութաբեր արքայադուստրը Էլզան է՝ «Սառը սրտից»: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը՝ հղում անելով նոր հետազոտությանը:
2013-ի մայիսից eBay-ում վաճառվել է ավելի շատ ապրանք՝ կապված Disney-ի մուլտֆիլմերի հենց այս հերոսուհու հետ: Վաճառվել է մոտ 3.4 մլն դոլարի ապրանք:
Երկրորդ տեղում հայտնվել է Մոխրոտիկը, երրորդում՝ Սպիտակաձյունիկը:
Ավելի քիչ գումար են վաստակել հուշանվերները՝ կապված «Ալադին» ու «Արքայադուստրերն ու գորտերը» մուլտֆիլմերի հետ:



