Kp.ru կայքի փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը՝ ի դեմս Կիմ Չեն Ինի երկրի քաղաքացիներին կոչ է անում պատրաստվել սովի և տնտեսական ճգնաժամի:
«Հեղափոխության ճանապարհը երկար ու վտանգավոր է, մենք կրկին պետք է անցնենք դժվար ուղի և սնվենք բույսերի արմատներով»,-այսպիսի կոչով է լույս տեսել երկուշաբթի օրը Հյուսիսային Կորեայի «Rodong Sinmun» պաշտոնաթերթը:
Հյուսիսային Կորեայում միջուկային զենքի փորձարկումների մասին վերջին տեղեկություններից հետո Ճապոնիայի կառավարությունն ընդլայնել է պատժամիջոցները Պհենյանի նկատմամբ՝ արգելելքվ այդ երկրից թանկարժեք մետաղների ներմուծումը: