Հասարակություն 

Կարգալույծ է հռչակվել Կարապետ քահանա Խաչիբաբյանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Կարապետ քահանա Խաչիբաբյանը (Ուկրաինայի հայոց թեմ):

Տնօրինության համար հիմք է ծառայել Կարապետ քահանայի կողմից ներկայացված դիմումը: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ դասվում է աշխարհականների շարքը և կկոչվի իր ավազանի անունով` Կարապետ Խաչիբաբյան:

Նույն շարքից