Հասարակություն 

Գործադուլների հետևանքով փակ է Էյֆելյան աշտարակը

Ria.ru կայքի փոխանցմամբ՝ Էյֆելյան աշտարակ մուտքն այսօր ողջ օրվա ընթացքում փակ կլինի, քանի որ երկրում աշխատանքային օրենսդրության բարեփոխման դեմ անցկացվող գործադուլի է ընթանում:

Գործադուլի նախաձեռնողներ են դարձել երկրի երեք խոշորագույն արհմիությունները, որոնք պայքարում են աշխատանքային օրենսդրության բարեփոխման օրինագիծը խորհրդարանում անցկացնելու կառավարության մտադրության դեմ:

Օրվա ընթացքում Ֆրանսիայի քաղաքներում կկայանան շուրջ 200 ցույցեր:

Նույն շարքից