2014/11/05 15:43 Հասարակություն Դավիթ Անհաղթի փողոցում 3 մեքենաներ են բախվել Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում նոյեմբերի 4-ին` ժամը 22.30-ին, իրար են բախվել «Նիսան», «Օպել» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Նիսան»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն։