Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 7-ին Բաքվում կհանդիպի իր ադրբեջանցի և իրանցի գործընկերների հետ։
Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել համատեղ տրանսպորտային նախագծերն ու Կասպիցի շուրջ համագործակցությունը։