Հասարակություն 

2014թ. 10 լավագույն մեքենաները

analitik.am

Բրիտանական The Telegraph պարբերականն ուշագրավ ֆոտոշարքի տեսքով ներկայացրել է եկող տարի վաճառքում հայտնվելիք մեքենաների լավագույն տասնյակը։

 

2014թ. մեքենաների սիրահարները կկարողանան ձեռք բերել մեքենաշինության ոլորտի այնպիսի ճանաչված բրենդների արտադրանքներ, ինչպիսին են Jaguar-ը, Merceds-Benz-ը, BMW-ն, Volvo-ն, Porsche-ն, Volkswagen-ը։

 

Սակայն այս ոճային նորույթների ղեկին նստելու համար հարկավոր է «հարուստ» դրամապանակ ունենալ, քանի որ դրանցից յուրաքանչյուրը շատ թանկ արժե։



Jaguar F-type Coupé-ն վաճառքում կհայտնվի մարտից, գինը՝ 84.000 դոլար։

Mercedes-Benz S-Class Coupé -ն վաճառքում կհայտնվի ամռան կեսերին. գինը՝ 150.000 դոլար։

Mini-ի նորագույն մոդելը վաճառքում կհայտնվի  գարնանը. գինը՝ 25.000 դոլար։

Porsche Macan-ը վաճառքում կհայտնվի ապրիլին. գինը՝ 72.000 դոլար։

Nissan Qashqai -ը վաճառքում կհայտնվի փետրվարին. գինը՝ 30.000 դոլար։

Audi A3 Cabriolet-ը վաճառքում կհայտնվի ապրիլին. գինը՝ 30.000 դոլար։

Mercedes-Benz C-Class-ը վաճառքում կհայտնվի հունիսին. գինը՝ 43.000 դոլար։

Volkswagen Golf Plus -ը վաճառքում կհայտնվի աշնանը. գինը՝ 31.000 դոլար։

BMW 2-Series-ը վաճառքում կհայտնվի մարտից. գինը՝ 40.000 դոլար։

Volvo XC90-ը վաճառքի կհանվի ձմռանը. գինը՝ 58.000 դոլար։

Նույն շարքից