Քաղաքական Միջազգային 

Մոսկվան ու Վաշինգտոնը համատեղ ջանքեր են գործադրում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը և ԱՄՆ-ն համատեղ աշխատում են միջազգային մեխանիզմների շրջանակներում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքերով՝ չի կարելի ասել, որ Մոսկվայի և Վաշինտգտոնի մոտեցումները բոլոր հարցերում նույնն են կամ համընկնում են:

«Այնուամենայնիվ, մենք հանգուցալուծում ենք փնտրում և դրա համար դիվանագիտություն ենք օգտագործում, այն հենց դրա համար գոյություն ունի, որպեսզի տարբեր մոտեցումների դեպքում դրանք մոտեցնի»,- ասել է Զախարովան:

Նույն շարքից