Ոստիկանության Մաշտոցի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ Երեւանի Սիսակյան փողոցից, կրծքավանդակի շրջանի կտրած-ծակած վերքերով, բուժօգնության է տեղափոխվել մոտ 28 տարեկան, անձը չպարզված տղամարդ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ տուժողը 28-ամյա Տիգրան Ա.-ն է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողությունների շնորհիվ՝ մարտի 28-ին 20-ամյա Մանվել Պ.-ն ներկայացել է քննչական բաժին եւ նույն օրը որպես կասկածյալ ձերբակալվել:
Մանվել Պ.-ն ցուցմունք տվել, որ փետրվարի 22-ին, ժամը 00.05-ին, Սիսակյան փողոցի թիվ 4 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած դանակով ինքն է մարմնական վնասվածքներ պատճառել Տիգրան Ա.-ին:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Քննությունը շարունակվում է: