Հասարակություն 

Թալին-Գյումրի ճանապարհը դեռ փակ է. մանրամասներ

Արագածոտնի մարզի Եղնիկ գյուղի բնակիչներն այսօր՝ նոյեմբերի 6-ին փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը և պահանջում են հանդիպում կառավարության աշխատակիցների հետ:

 

«Հարյուր հոգի է, շունը տիրոջը չի ճանաչում, խմելու ջրի խնդիրն է պատճառը, ինձ էլ զոռով բերել, կանգնացրել են էստեղ»,- ասաց գյուղապետը՝ Աշոտ Առաքելյանը: 

Նրա խոսքով՝ բնակիչները պահանջում են հանդիպում վարչապետի վերահսկողության կոմիտեի և ջրային ռեսուրսների վարչության պատասխանատուների հետ:

Այս պահին դեռ ճանապարհը փակ է, պարզ չէ, թե երբ են գյուղացիները պատրաստվում բացել այն:

 

Հիշեցնենք, որ ճանապարհը փակե է վաղ առավոտից

Նույն շարքից