Հայաստան Քաղաքական գլխավոր 

Սերժ Սարգսյանը Մասաչուսեթսում այցելել է Էդվարդ Քենեդիի անվան ինստիտուտ եվ Աուրբ Ստեփանոս ազգային վարժարան

Շարունակվում է նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Մարտի 31-ին ՀՀ Նախագահը այցելել է Սուրբ Ստեփանոս ազգային վարժարան: Տնօրեն Հուրի Բոյամյանի եւ այլ պատասխանատուների ուղեկցությամբ Սերժ Սարգսյանը շրջել է վարժարանում, հետաքրքրվել կրթական այս հաստատության ընթացիկ գործունեությամբ, առկա խնդիրներով ու ծրագրերով, շփվել վարժարանի սաների եւ ուսուցիչների հետ: Սուրբ Ստեփանոս եկեղեցու կողմից հիմնված շուրջ 30-ամյա պատմություն ունեցող այս կրթօջախ են հաճախում համայնքի ամենատարբեր տարիքի 170-ից ավելի երեխաներ:

Հանրապետության նախագահը նույն օրը այցելել է Էդվարդ Քենեդիի անվան ինստիտուտ, որտեղ նրան դիմավորել է ԱՄՆ սենատոր Թեդ Քենեդիի այրի Վիկտորիա Քենեդին եւ հրավիրել շրջայցի: Ավարտին Սերժ Սարգսյանը գրառում է կատարել ինստիտուտի հուշամատյանում: «Ինձ համար խորհրդանշական է գտնվել Էդվարդ Քենեդիի անունը կրող ինստիտուտում. մեծ ամերիկացու, ով իր գործունեությամբ լիարժեքորեն վաստակել է «Հայաստանի բարեկամ» լինելու կոչումը:

Այս ինստիտուտը, որի տեսլականը Սենատորն ուներ դեռ իր կենդանության օրոք, լավագույնս արտացոլում է նրա՝ ժողովրդին անշահախնդիր ծառայելու նվիրումը եւ հասարակության մեջ քաղաքական ինստիտուտների, մասնավորապես՝ Սենատի նկատմամբ վստահության ամրապնդման ձգտումը: Հենց նման հաստատություններում են աճում քաղաքացիական բարձր գիտակցություն ունեցող սերունդներ, այդ թվում՝ ապագա առաջնորդներ»,-գրել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Մասաչուսեթս նահանգից ՀՀ նախագահը մեկնել է Վաշինգտոն` մասնակցելու ԱՄՆ մայրաքաղաքում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովին:

16839 16820 16821 16827 16830 16831 16834 16837 16838

Նույն շարքից