Հասարակություն 

Հայ ամենահեղինակավոր կին քաղաքակակ գործիչները

Հայ կնոջ դերն ու ազդեցությունը տարիների ընթացքում  զգալիորեն  փոխվել է։ Կանայք այժմ ընդգրկված են տարբեր ոլորտներում եւ կարողանում են իրենց զբաղեցրած պաշտոնով եւ հասարակության շրջանում ունեցած դիրքով  լուծել երկրի համար կարեւորագույն հարցեր։

Լինելով կանանց մասին միակ կայքը Հայաստանում՝ Wnews.am-ը ներկայացնում է հայ հեղինակավոր կին քաղաքական գործիչների իր վարկանիշը։ Տվյալ դեպքում հեղինակություն ասելով՝ մենք հասկանում ենք այն անձանց, ովքեր հարգանք են վայելում հասարակության շրջանում եւ իրենց պաշտոնից ելնելով՝ նշանակություն  ունեն երկրի տարբեր ոլորտների վրա.

Զարուհի Փոստանջյան

զա

Նրա հանդեպ ոչ ոք անտարբեր չէ. այս կնոջը կամ սիրում են, կամ՝ ոչ: Նա տրամադրություն է ստեղծում, յուրաքանչյուր հարցի շուրջ  ունի իր տեսակետը, որը երբեմն չափից դուրս բուռն է արտահայտում։ Այն, որ Զարուհի Փոստանջյանն ամենահամարձակ կին քաղաքական գործիչն է, փաստ է։

Հրանուշ Հակոբյան

 

arm143280564456

Հրանուշ Հակոբյանը քաղաքականության մեջ է տասնյակ տարիներ։ Նա առաջին հայ կին պատգամավորներից է եղել։ Արդեն ութ տարի է՝ Հրանուշ Հակոբյանը ղեկավարում է Հայաստան-Սփյուռք կապերը։ Հաշվի առնելով այն, որ Հայաստանն ունի հզոր Սփյուռք՝ նրա ղեկավարած կառույցը  շատ կարեւոր է մեր երկրի համար։

Շուշան Պետրոսյան

10429491_10152733287016977_1648185842609813543_n

Դեռեւս խորհրդարանում ներկայացված չլինելու տարիներից՝  երգչուհի Շուշան Պետրոսյանը միշտ ակտիվորեն հանդես է եկել ասուլիսներով ու տարբեր հարցերի շուրջ ներկայացրել իր դիրքորոշումը։ Հայրենասեր երգչուհու եւ ԱԺ պատգամավորի կողմից հնչեցված յուրաքանչյուր միտք դառնում է քննարկման թեմա, ընդունվում կամ քննադատության ենթարկվում հասարակության լայն շրջանակների կողմից։ Շուշան Պետրոսյանն ամեն տարի լինում է Հայաստանի  սահմանամերձ շրջաններում, այցելում հայրենիքի սահմանը պահող զինվորներին, աջակցում նրանց:

Ամբողջությամբ կարդացեք` wnews.am կայքում:

 

Նույն շարքից