Մասնագետների կարծիքով, կա հղիության ընթացքը և ծննդաբերությանը ճիշտ նախապատրաստվելու հիանալի միջոց` հղիների համար նախատեսված յոգայի համալիր վարժություններ, որոնք կարելի է կատարել հղիության առաջին օրերից:
Ինչքան շուտ սկսվեն պարապմունքները, այնքան մեծ է հավանականությունը, որ կնոջ ինքնազգացողութունը 9 ամիսների ընթացքում կլինի հրաշալի, առանց բարդությունների, իսկ ծննդաբերությունը` հեշտ ու բնական ճանապարհով: Հատուկ վարժությունների միջոցով կարելի է խուսափել ավելորդ քաշից, ողնաշարի ցավերից:
Կանոնավոր պարապմունքները նվազեցնում են բծերի առաջացումը: Ի տարբերություն մարմնամարզության, որի ժամանակ բավական էներգիա է ծախսվում` յոգան օգնոմ է լրացնել այդ էներգիայի պաշարները և դրական ազդեցություն է ունենում բոլոր օրգանների վրա:
Յոգան հատկապես օգտակար է այն հղիներին, որոնք տառապում են ոտքերի այտուցվածությամբ, երակների լայնացմամբ, վերջույթների թմրածությամբ: Նման բարդություններից խուսափելու համար պարապմունքները պետք է սկսել հղիության առաջին եռամսյակում:
Յոգան օգնում է կարգավորել ոտքերի արյան շրջանառությունը, ձեռք բերել մարմինը թուլացնելու, շնչառությունը, լարվածությունը կարգավորելու հմտություններ: