Այսօր` մարտի 31-ին, 65 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ ճարտարապետ, արաբական ծագմամբ բրիտանացի Զախա Խադիդը, հայտնում է rbc.ru –ն:
Նա մահացել է սրտի կաթվածից` Մայամիի հոսպիտալում, որտեղ բուժում էր ստանում բրոնխիտից:
2004թ.-ին Զախա Խադիդը ճանաչվել է պատմության մեջ առաջին կին ճարտարապետը և արժանացել է ամենահեղինակավոր ճարտարապետական մրցանակին:
Զախա Խադիդը մեծ թվով հայտնի շինությունների հեղինակ է, որոնք կառուցվել են Մոսկվայում (Dominion Tower), Մարսելում (CMA CGM Tower), Լոնդոնում, Դուբայում, Հռոմում, Հոնգկոնգում, Վիեննայում, Շանհայում և այլուր: