Պետերբուրգցի նկարչուհի Իրինա Ռոմանովսկայան նկարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին՝ հայտնում է korrespondent.net-ը:
Նկարը, որում Պեսկովը կանաչ մազերով ու կարմիր տաբատով է, կրծքով է ստեղծվել: Հեղինակն իր աշխատանքի լուսանկարը հրապարակել է Live Journal-ում իր բլոգում:
Ֆուտուրիստական գույներն իր աշխատանքում նկարչուհին բացատրում է նրանով, որ ցանկացել է Պեսկովին նորաձև ու ոճային տեսք տալ: Իր նկարը Ռոմանովսկայան անվանել է «Ստիլյագա»:
«Մենք սովոր ենք, որ քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները միշտ շատ խիստ տեսք ունենան, լինեն գործնական մոխրագույն և սև կոստյումներով, ուստի Պեսկովի կարմիր տաբատն այդպիսի աժիոտաժ է առաջացրել համացանցում: Այդպիսի տաբատով, ես վստահ եմ, մամլո քարտուղարն ավելի մոտ է ժողովրդին: Ի դեպ, կարմիր տաբատն արդեն կարելի է թանկ գնով վաճառել, քանի որ այդ իրը հայտնի է ամբողջ երկրում»,- նշում է Ռոմանովսկայան:
