Կոտայքի մարզի բնակիչ, 48-ամյա Վաչագան Գալստյանը կասկածվում է հարեւանի տնից գողություն կատարելու մեջ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Վաչագան Գալստյանը մարտի 17-ին բերման է ենթարկվել ոստիկանություն եւ տվել խոստովանական ցուցմունք: Նա պատմել է, որ նախորդ օրը մտել է հարեւանի տուն եւ գողացել կենցաղային տեխնիկա:
Գալստյանը խոստովանել է, որ նախկինում էլ է այդ բնակարանից գողություն կատարել:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: