Երկիր մոլորակի բնակչությունը սրընթաց ծերանում է: Ըստ U.S. Census Report–ի նոր հետազոտության՝ մինչեւ 2050 թ. մոլորակում տարեց մարդկանց թիվը կկրկնապատկվի ու կկազմի մոտավորապես 1.6 մլրդ:
Հետազոտությունը ցույց է տվել, որ մեր մոլորակի բնակչության մոտավորապես 8.5 տոկոսըարդեն 65 տարեկանից մեծ է: Իսկ 2050-ին այդ տարիքային խմբի մարդկանց թիվը կհասնի 17 տոկոսի ու կկազմի 1.6 մլրդ: Իսկ 80-ն անցների թիվը առաջիկա 30 տարիներին եռակի կաճի: Կյանքի միջին տեւողությունը 2050-ին կկազմի 76.2, ինչը 8 տարով երկար է այսօրվա ցուցանիշից:
Մեկնաբանելով այս վիճակագրությունը, փորձագետները նշել են, որ տարեց մարդկանց սրընթաց աճող թիվը լուրջ մարտահրավեր է առողջապահության համակարգի համար: Ամբողջ աշխարհի տարեց մարդկանց առողջության համար ամենամեծ սպառնալիքը ոչ վարակիչ՝ սրտանոթային ու քաղցկեղային հիվանդությունները:
Չնայած աղքատ երկրներում տարեցների առողջությանը սպառնում են նաեւ վարակիչ հիվանդությունները, այդ թվում ՄԻԱՎ-ը ու մալարիան: