Հասարակություն 

2016թ-ի հունվար-փետրվարին ՀՀ-ում հանցագործությունները շատացել են. ԱՎԾ

2016թ-ի հունվար-փետրվարին Հայաստանում գրանցվել է հանցագործության 2 541  դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 187 դեպքով: Վիճակագրական այս ցուցանիշները հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ավելացել են  թե՛ ոչ մեծ ծանրության, թե՛ միջին ծանրության, թե՛ ծանր տեսակի հանցագործությունները, փոխարենը 3-ով նվազել է առանձնապես ծանր տեսակի հանցագործությունների քանակը և կազմել 35:

Հանցագործությունների հիմնական մասն ուղղված է եղել անձի սեփականության դեմ՝ 1 047  դեպք, որն ի դեպ, գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 18 դեպքով:

Երկրորդ տեղում են մարդու (անձի) դեմ ուղղված հանցագործությունները՝ 709 դեպք, որը ևս գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը 56-ով, իսկ երրորդ տեղում՝ հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները՝ 399 դեպք, նախորդ տարվա ցուցանիշը գերազանցվել է 80 դեպքով:

Նույն շարքից