ՀՀ Սփյուռքի նախարարի մամուլի քարտուղար Մամիկոն Խուրշուդյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ցավալի է, որ պատերազմ հաղթանակած ազգիս մարտիկների հասցեին թափվում են բազմաբնույթ բարբաջանքներն ու լուտանքները: Ցավալի է, որ հպարտանալու, սիրելու, հարգելու փոխարեն սեփական ստամոքսի պարունակության ու լիության մասին որոշ «մտածողներ» բռնել են վիրավորանքների, ատելության ու հոխորտոցներով իրենց գործն ի կատար ածելու ուղին:
Մեծանում է սերունդ, մեծանում է հզոր կամքի տեր, հայրենասեր ու խելացի մի սերունդ, որին այս պահվածքի համար անհնար կլինի լռեցնելն ու ենթարկեցնելը: Սթափվե՛ք պարոնայք խառնակիչներ, մի արատավորեք պարզն ու մաքուրը, իսկ Երկրապահն այդ մաքրության ու պարզության օրրանն է եղել Հայաստանի անկախության սկզբնավորման տարիներից, այն ապրում ու ապրեցնում է, ինչու չէ նաև ծաղկում ու ծաղկեցնում, իսկ պայքարի դաշտում բազմիցս ցույց է տվել հաղթելու և հաղթանակած լինելու վառ օրինակներ…»: