Հայաստան Քաղաքական գլխավոր 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ծրագրում է ժամանել Հայաստան

Tass.ru լրատվական կայքի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ապրիլի վերջին ծրագրում է առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել Հայաստան, Ադրբեջան և Վրաստան:

Սակայն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հինգշաբթի չի հաստատել Բան Կի Մունի առաջիկա այցի մասին տեղեկությունը:

Հիշեցնենք, որ մարտի 11-ին Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հաղորդել էր, որ Բան Կի Մունը պատրաստվում է պաշտոնական այցով երկիր ժամանել:

Նույն շարքից