Հասարակություն 

Այսօր ՈւՀԱ-ի միջազգային օրն է

Նոյեմբերի 8-ն Ուրախների և հնարամիտների ակումբի միջազգային օրն է: Տոնն առաջին անգամ նշվել է 2001թ.-ի նոյեմբերի 8-ին: Գաղափարն Ալեքսանդր Մասլիկովինն է, ով ՈՒՀԱ-ի միջազգային ակումբի նախագահն է:
 
Նոյեմբերի 8-ն ընտրվել է այն պատճառով, որ 1961թ.-ի նոյեմբերի 8-ին եթեր է հեռարձակվել ՈՒՀԱ-ի առաջին հաղորդումը:
 
ՈՒՀԱ-ի միջազգային առաջնություններում բազմիցս ներկայացել են եկել հայկական թիմեր, որոնք հիմնականում առաջատար հորիզոնականներ են զբաղեցրել:
 
2013թ.-ին լրացավ Հայաստանի ՈՒՀԱ ասոցիացիայի 20-ամյակը:

Նույն շարքից