Նոյեմբերի 8-ին՝ ժամը 08։01-ին, ահազանգ է ստացվել , որ Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 2 հասցեում՝ ֆերմայում, շները հոշոտել են խոշոր և մանր եղջերավոր անասուն:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ թափառող շները հոշոտել են Խ. Մ.-ին պատկանող մոտ 25 մանր եղջերավոր անասուն: