Հասարակություն 

Պաշտոնյաները եթե հյուր չունենան, թանգարան չեն այցելի. թանգարան այցելելու մշակույթը կորցնում ենք. տնօրեններ

 Թերթ.am-ը գրում է

Հայաստանում թանգարանները պետության կողմից ուշադրության արժանանում են, քանի որ պահպանվում են պետական միջոցներով: Խնդիրն այն է, որ այդ ուշադրությունը բավարար չէ, քանի որ ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը՝ պետբյուջեով, օրինակ, միայն Հանրային հեռուստաընկերությանն ավելի շատ գումար է տրվում, քան մշակույթի նախարարությանը:

«Դա ինձ շատ է բարկացնում: 5-6 տարի է՝ ոչ մի թանգարան որևէ համակարգիչ, որևէ տեխնիկա չի ստացել: Ստիպված մեր աշխատած գումարներով ենք շատ բաներ ձեռք բերում»,-ասաց Զավեն Սարգսյանը՝ խոսելով թանգարաններին հատկացվող ուշադրության մասին:

 

«Մեր Նախագահից սկսած՝ բոլորն էլ հասկանում են, որ սա այն տեղն է, որտեղ մենք «պարզերես» կարող ենք լինել»,-ասաց թանգարանի տնօրենը՝ նշելով, թե թանգարանի այցելուների մի մասը զբոսաշրջիկներ են:

Այդուհանդերձ, պարոն Սարգսյանը դժգոհություն հայտնեց տուրիստական գործակալություններից. «Պետք է ասեմ, որ տուրիստական գործակալությունները շատ վատ քաղաքականություն են վարում վերջին տարիներին. որպեսզի էժանացնեն իրենց տուրերը, թանգարանները հանում են ցանկից՝ թողնելով միայն Մատենադարանը և պատկերասրահը»:

 

Զավեն Սարգսյանը նշեց, որ մարդու համար շատ կարևոր է՝ այցելել թանգարան, շփվել, իսկական էներգետիկա զգալ: «Մարդը պետք է այդ պահանջն զգա, հայ մարդը չունի այդ պահանջը: Ինչքան ուզում ես՝ ասա, քարոզի, մինչև մի հյուր չունենա, թանգարան չի գնա: Եթե հոբելյանական առիթ չէ, ուրեմն պետական այրերից ոչ ոք չի այցելում թանգարան: Հազվադեպ մարդիկ կան, որ կարող է՝ այցելեն»,-ասաց Զավեն Սարգսյանը ՝ պատասխանելով հարցին, թե պաշտոնյաներից ովքե՞ր են տարվա ընթացքում այցելում, ու հիշեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ ասելով, թե նրան հաճախ է տեսնում թանգարանում: «Չի էլ ասում, որ գալու է, երեխաների ձեռքից բռնած՝ գալիս է թանգարան: Պատգամավորներին ընդհանրապես չեմ տեսնում, նրանք թանգարան չեն էլ գալիս: Իրենց դա հետաքրքիր չէ, իրենց խորոված ուտելն է հետաքրքրում»:

 

 

Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը մի քիչ հարաբերական համարեց արժանի ուշադրությունը՝ ասելով, թե պետությունն, անշուշտ պահում է թանգարանները:

 

 

Նույն շարքից