Հասարակություն 

Բրիտանացի գեյերի զույգը 3 երեխայի է սպասում տարբեր փոխնակ մայրերից

Բրիտանացի գեյեր Դերիլ Լի և Լյուկ Հարիս զույգը 3 երեխայի է սպասում տարբեր փոխնակ մայրերից՝ հայտնում է The Daily Mirror-ը: Երեխաներից մեկի կենսաբանական հայրը 50-ամյա Հարիսն է, մյուս երկուսինը՝ 41-ամյա Լին:


«Առանց երեխաների մեր տունը դատարկ էր թվում»,- ասել է Հարիսը, որը համակարգչային ծրագրավորող է: «Մենք երբեք չէինք կարող պատկերացնել, որ միանգամից 3 երեխա կունենանք: Մենք լի ենք ոգևորությամբ»,- նշել է նա:


Բուժաշխատող Լիի խոսքով՝ 3 երեխաների ծնունդը կլինի իրականություն դարձած երազանք:


Հարիսն ու Լին 15 տարի ցանկացել են երեխաներ ունենալ, նրանք մասնակցել են փոխնակ մայրերի մի քանի կայքերի և ֆորումների, որտեղ էլ գտել են թեկնածուներին: Նշվում է, որ զույգը ցնցված է եղել, երբ բոլոր 3 թեկնածուները հղիացել են:

Նույն շարքից