Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ այսօրվանից զեղչերի սակագնի ավարտվելուն զուգահեռ Ուկրաինան հրաժարվել է ռուսական գազի գնումից:
Այս մասին հայտնել է «Նավթոգազ Ուկրաինա» ընկերության ղեկավար Անդրեյ Կոբոլևը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Ուկրաինայի էներգետիկայի նախարար Վլադիմիր Դեմչիշինը հայտարարել էր, որ Կիևը ռուսական գազի գնելուց հրաժարվելու հանձնարարություն չունի, խնդիրները կապված են գնի շուրջ Մոսկվայի առաջարկների հետ: