Վրացի հայտնի դերասան և երաժիշտ Վախթանգ Կիկաբիձեին զանգահարել են անհայտ անձինք՝ սպառնալով «գնդակահարել» նրան։ Այդ մասին դերասանը պատմել է ուկրաինական «1+1» հեռուստաալիքի եթերում, փոխանցում է newsgeorgia.ru-ն։
«Վերջերս ինձ զանգահարել են։ Նրանք ասացին, որ զանգահարում են Դոնեցկի Հանրապետությունից։ Եվ ես սկսեցի ծիծաղել, քանի որ դա անսպասելի էր՝ Դոնեցկի Հանրապետություն։ Իմ այն հարցին, թե հետո՞ ինչ, պատասխանեցին, որ ինձ կգնդակահարեն։ Սակայն այն, ինչ ես ասացի նրանց, չեմ կարող կրկնել եթերում։ Սա շատ ծիծաղելի է»,- պատմել է Կիկաբիձեն։
Թե ով է զանգահարել երգչին, արդյոք դա կատակ է եղել, թե իրական սպառնալիք, հայտնի չէ։ Իրավապահ մարմիններին Կիկաբիձեն չի դիմել։