Հասարակություն 

Մեծ Բրիտանիայում 1,15 մլրդ դոլարով վաճառվել է Լոնդոնի Սիթիի ամենանշանավոր երկնաքերը

analitik.am

Բրազիլացի միլիարդատեր Ջոզեֆ Սաֆրայի Safra Group ֆինանսական կոնգլոմերատը գնել Է Լոնդոնի Սիթիի ամենանշանավոր երկնաքերը՝ «Մերի Էքս»-ը, որը հայտնի է նաեւ որպես «Վարունգ» (Gherkin): Ինչպես իր կայքում հայտնել Է Financial Times թերթը, գործարքի գումարը կազմել է 726 մլն ֆունտ (1,15 մլրդ դոլար):

 

«Սենթ Մերի Էքս փողոցի թիվ 30 տան ձեռքբերումը համապատասխանում է առաջնակարգ քաղաքների լավագույն վայրերում գտնվող անշարժ գույքի հիրավի յուրահատուկ օբյեկտներում ներդրումներ կատարելու մեր ռազմավարությանը»,-ասված Է գործարքը կնքելու կապեկցությամբ Safra Group-ի հրապարակած հայտարարության մեջ: Այդուհանդերձ կոնգլոմերատի տարածած հաղորդագրության մեջ երկնաքերի վերջնական արժեքի վերաբերյալ տեղեկատվություն չկա:

 

180 մետր բարձրությամբ շենքը, որն ունի 40-հարկ, 2004 թվականին կառուցվել Է բրիտանացի անվանի ճարտարապետ Նորման Ֆոսթերի նախագծով: Երկնաքերը ձեւով հիշեցնում Է վարունգ, որի համար Էլ ստացել Է համապատասխան անվանումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից