Հասարակություն 

Լիբերիայում Էբոլայով հիվանդանալու դեպքերը նվազել են

analitik.am

«Բժիշկներ առանց սահմանի» միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ Լիբերիայում առաջին անգամ սկսել Է նվազել Էբոլա վիրուսով վարակվելու դեպքերի թիվը, սակայն դա չի նշանակում, որ համաճարակը մոտենում է ավարտին:

 

Մայրաքաղաք Մոնրովիայում կազմակերպության 250-տեղանոց հիվանդանոցում ներկայում կա ընդամենը 50 հիվանդ: Երկրի հյուսիսում գտնվող համանման բուժհիմնարկում վարակվածներ ընդհանրապես չեն մնացել, եւ Էբոլայով վարակվելու նոր հաստատված դեպքեր չեն գրանցվել, ասված Է կազմակերպության հաղորդագրության մեջ: Ընդսմին նրա ներկայացուցիչները  հայտարարել են, որ հանգստանալը դեռ վաղ Է: Հարեւան Գվինեայում ավելի վաղ նույնպես հիվանդացության մակարդակի նվազում Է դիտվել, բայց հետո վարակումների թիվը վերստին սկսել Է աճել:

 

Լիբերիան մյուս երկրներից ավելի շատ Է տուժել Էբոլայից: Այնտեղ վարակվել Է ավելի քան 6600 մարդ, որոնցից 2766-ը մահացել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից