Հասարակություն գլխավոր 

Մեզանից հեռացավ ազնիվ և իր գործի նվիրյալ մարդ

Այսօր ցավով տեղեկացանք, որ դաժանորեն սպանվել է քաղաքական վերլուծաբան, հոդվածագիր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության գլխավոր փորձագետ Կարեն Վարդանյանը:

Ցավալի է, երբ գիտակցում ես թե որքան կարող է ճղճիմ լինել մարդկային էությունը: Սպանել մի մարդու, որն իր գրչով մարտիկի պես միշտ պայքարել է հանուն արդարության:

Հատկապես ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում Կարենը հայտնի էր իր ընդվզող տեսակով: Նա իր հոդվածներում վեր էր բարձրացնում հասարակական-տնտեսական մի շարք լուրջ հարցեր, որոնք կարևոր են յուրքանչյուրիս համար: Կարենը բազում այլ հոդվածագրերից տարբերվում էր նրանով, որ ակնհայտ կողմնակալությամբ երբեք հանդես չէր գալիս: Այդ էր նրա էությունը՝ բարի, ազնիվ, երբեմն էլ միամիտ: Թերևս հենց այդ միամտությունը դարձավ ճակատագրական:

Կարեն Վարդանյանը մոտ մեկ տարի առաջ էր կորցրել մորը: Ապրում էր մենակ: Եվ հենց այդ մենակ լինելուց, թերևս, օգտվեցին անսիրտ արարածները: Սակայն նրանք այնքան մտածելու ընդունակ չէին, որ հասկանային միայնակ ապրելը դեռ չի նշանակում լքված ու անտեսված լինել Նա ուներ բազմաթիվ ընկերներ, կոլեգաներ և հարազատներ: Ոչ ոք աչքաթող չարեց նրա բացակայությունը և լռությունը:

Թող հանցագործները ստանան իրենց արժանի պատիժը:

Analitik.am-ը իր վշտակցություն է հայտնում Կարենի հարազատներին և ընկերներին:

Աստված հոգիդ լուսավորի....

Նույն շարքից