Հարավային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան, անտեսելով միջազգային պատժամիջոցներն ու գերտերությունների քննադատությունները, կրկին բալիստիկ հրթիռ է արձակել իր արևելյան ափերից մեկից, հաղորդում է BBC-ն:
Նշենք, որ Վաշինգտոնում ընթացող միջուկային անվտանգության հարցով գագաթնաժողովի ժամանակ իր ելույթում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ և ԱՄՆ, և Չինաստանը կողմ են Կորեական թերակղզու միջուկային ապառազմականացմանը: