Հասարակություն 

Սարսափելի էր ամեն ինչ, դիակները վառված էին, նրանց մաս-մաս էին հանում. նախարարը պատմեց տեսածը

analitik.am

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը երեկ եղել է Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վայրում:   «Սարսափելի էր ամեն ինչ, մի ահավոր վիճակ էր, վառված էին դիակները, նրանց մաս-մաս էին հանում»,- Yerkir.am-ի հետ զրույցում պատմել է  նախարարը:   Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ արագության գերազանցումն է եղել վթարի պատճառներից մեկը, նախարարը պատասխանեց. «Այո, որովհետև միանգամից է բռնկվել մեքենան, և վայրկյանների ընթացքում գրանցել է 7 զոհ և 7 վիրավոր»:  


«14 տարեկան մի երեխա ծանր վիճակում է: Ես տեսա նրա դպրոցական դասագրքերը` թափված: Ես գտնում եմ, որ պետք է ուշադիր լինենք բոլոր առաջարկությունների վերաբերյալ, որ այսօր հնչում են անգամ սոցիալական ցանցերում` այդ խաչմերուկի հետ կապված, պետք է լուսավորությունը ուժեղացնել այդ տարածքում: Բոլորս էլ ղեկավար ենք, պետք է մտածենք, թե ինչ պետք է անել»,- ասաց նախարարը` հավելելով, որ դեռ համապատասխան քննություն պետք է անցկացվի այդ վայրում, որպեսզի պարզվեն վթարի բոլոր պատճառները: 

Նույն շարքից