Հասարակություն 

Նախարարը հանդիպեց Ֆիրդուսի թաղամասի բնակիչների հետ

analitik.am

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի մոտ կայացել է խորհրդակցություն 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) բնակիչների և թաղամասի կառուցապատող ընկերության մասնակցությամբ:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են շինարարության ժամկետների արագացման, բնակարանների բաշխման, սեփականության վկայականների գրանցման հարցեր:

 

Հանդիպման արդյունքում որոշվել է, որ պարբերաբար կկազմակերպվեն նման քննարկումներ, որոնք կնպաստեն հարցի արդյունավետ լուծմանը:

 

Նախարար Սարգսյանը ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել հետայսու հսկողության տակ պահել ձեռք բերված պայմանավորվածությունը և ժամկետների ժամանակացույցը:

 

Նույն շարքից