Հասարակություն 

Այսօր Ռուսատանում նշվում է բանկային աշխատակցի օրը

analitik.am
Նոյեմբերի 12-ին Ռուսաստանում նշվում է Բանկային աշխատակցի օրը: Չնայած նրան, որ հազարավոր բանկային աշխատակիցներ կան Ռուսաստանում, այս տոնը դեռևս պաշտոնապես հաստատվածներից չէ:
 
Այդ հանգամանքը, սակայն, չի խանգարում բանկային ոլորտի աշխատակիցներին նշել իրենց մասնագիտական տոնը:
 
Ըստ որում՝ նրանք տարվա մեջ իրենց տոնը նշում են նաև դեկտեմբերի 2-ին:
 
Թեպետ տոնը պաշտոնապես հաստատված չէ, սակայն պետական պաշտոնյաներից շատերը չեն մոռանում այդ օրը շնորհավորել բանկային աշխատակիցներին իրենց մասնագիտական տոնի կապակցությամբ:

Նույն շարքից