Հասարակություն 

Շիրակի մարզում փրկարարները կորած ոչխարներին գտել են կիսահոշոտված վիճակում

analitik.am

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 12-ին, ժամը 00.07-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղում՝ Ատեկա ձորի մոտակայքում, կորել է 14 ոչխար, որից 2-ին գտել են վնասված: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Ատեկա կոչվող ձորում կորել են Չ. Վ.-ին պատկանող 14 ոչխար, որից 2-ին գտել են կիսահոշոտված վիճակում: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են որոնողական աշխատանքները մթության պատճառով:  

Նույն շարքից