Հասարակություն 

Երևանում ավտոբուսի կտրուկ արգելակումից 62-ամյա ուղևորուհին գլուխը հարվածել է երկաթյա ձողին և տեղափոխվել հիվանդանոց

analitik.am

Երևանի Կոմիտասի պողոտայի շուկայի դիմաց, նոյեմբերի 11-ին, ժամը 16.00-ին թիվ 37 երթուղին սպասարկող, անհայտ մակնիշի ավտոբուսի վարորդը դիմել է կտրուկ արգելակման, ինչի հետևանքով 62-ամյա ուղևորուհին գլուխը հարվածել է երկաթյա ձողին, ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց: 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն:

Նույն շարքից